«Ես խնդրում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ որոշում կայացնել եւ անհապաղ զրկել նրան իշխանությունից». Սերժ Թանկյան

19:27   22 ապրիլի, 2018

Ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը, որն այս օրերին ակտիվորեն հետեւում եւ մեկնաբանում է Հայաստանում տիրող իրավիճակը, շարունակում է սատարել ցուցարարներին եւ կոչ անել Սերժ Սարգսյանին հրաժարվել իշխանությունից: Երաժիշտն այսօր իր Facebook-ի էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը.

«Անհավանական է՝ Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին՝ բռնությամբ եւ մարտիմեկյան իրադարձությունների կրկնողությամբ, եթե վերջիներս չդադարեցնեն իրենց խաղաղ ցույցն ու դիմադրությունը: Նա, ասես, ոչ մի բանից տեղյակ չէ: Ես խնդրում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ որոշում կայացնել եւ անհապաղ հրաժարվել իշխանությունից, որպեսզի խուսափեն արյունահեղությունից եւ չդրդեն մարդկանց դա անել: Կարծում եմ՝ տեսանյութն ամբողջությամբ ցույց է տալիս, թե ինչ քիչ է նա մտածում իր ժողովրդի մասին»,-գրել է նա՝ անդրադառնալով նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ շարժման մյուս առաջնորդների հանդեպ ոստիկանության գործողություններին. «Ոստիկանությունը տարավ Նիկոլ Փաշինյանին եւ շարժման մյուս առաջնորդներին: Ամոթ»,-նշել է նա:



© NEWS.am STYLE