Մարիամ Մելիքյանն ամուսնու հետ միացել է ժողովրդին (տեսանյութ)

20:10   22 ապրիլի, 2018

Դերասանուհի Մարիամ Մալիքյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր տեսանյութ է հրապարակել:

Դերասանուհու տեղադրած տեսանյութում Մարիամն ու իր ամուսինը վանկարկում են հայտնի կարգախոսը:

Ավելի վաղ Մարիամ Մելիքյանը լուսանկար էր տեղադրել, որտեղ գրել էր. «Հերիք ա էլի կերաք էս ժողովրդի կյանքը, այ արնախումներ»:

Հիշեցնենք, որ շատ հայտնիներ անդրադարձել են Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին:

Արման Նշանյանը իր հրապարակած լուսանկարին կից գրել է. «Կոչ եմ անում բոլոր արվեստագետ ընկերներիս! Միացեք!!!!!!! կամ ել երբեք չբողոքեք»:

Իսկ հեշթեգներում նշել է՝ քայլ արա, նոր Հայաստան բառերը:

 



© NEWS.am STYLE