Նարեկ Բավեյանը միացել է Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցող ժողովրդին

20:22   22 ապրիլի, 2018

Երգիչ, դերասան Նարեկ Բավեյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարն է հրապարակել: Նարեկ Բավեյանը լուսանկարն արել է Հանրապետության հրապարակից:

Իր հրապարակած լուսանկարին կից Նարեկը գրել է հետևյալը. «Այս պահին գտնվում եմ Հանրապետության հրապարակում, որպեսզի ձեր կողքին կանգնած այլ ոչ թե փափուկ բազմոցին նստած գրեմ այս տողերը։ Ես, որպես ՀՀ քաղաքացի խստորեն դատապարտում եմ մարդու ազատ կամքի դրսևորման սահմանափակումը և խաղաղ ցուցարարների դեմ բռնության կիրառումը»:

Նշենք, որ այօրվա հանրահավաքին ելույթ է ունեցել դերասան Սոս Ջանիկբեկյանը, որը բազմիցս իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին, այսօր նաեւ ելույթ ունեցավ հրապարակից.

«Ես միանում եմ ձեզ, ողջունում եմ ձեզ, ես ձեզ հետ եմ, որովհետեւ այն, ինչ որ այսօր կամ, դուք եք ինձ այսպիսին դարձրել, այնպես որ՝ ինչ ասեք՝ պետք է անեմ: Նիկոլ Փաշինյանին, միանաշանակ, պետք է ազատ արձակեն: Լավ ա լինելու»,- իր խոսքում նշել է դերասանը:

 



© NEWS.am STYLE