Անի Երանյանն անտարբեր չմնաց հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին

21:30   22 ապրիլի, 2018

Դերասանուհի Անի Երանյանը Instagram-ի իր էջում նոր գրառում է կատարել: Նա այս պահին հայրենիքում չի և բնակվում է Մոսկվայում: Դերասանուհին անտարբեր չի մնացել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Նա գրել է. «Ես ՀՀ քաղաքացի եմ և չեմ պատկանում որևէ կուսակցության։ Այս պահին գտնվում եմ հայրենիքիցս շատ հեռու, բայց չեմ կարող անտարբեր մնալ երկրումս կատարվող իրադարձությունների նկատմամբ։ Կոչ չեմ անում, այլ խնդրում եմ իմ ժողովրդին` քաղաքացուն, ոստիկանին, բռնություն մի գործեք միմյանց նկատմամբ։ Մեր բոլորի երակներով հոսում է քրիստոնյա հայի արյունը, որի յուրաքանչյուր կաթիլը թանկ է մեզ համար։ Հերոս ժողովուրդը չի կարող թուլանալ, դրանից կօգտվի արտաքին թշնամին։ Աղոթում եմ ամեն վայրկյան բոլորիս խաղաղության համար։ Աստված պահապան մեր ազգին»:

 

 



© NEWS.am STYLE