«Մենք այս պահին կորցնում ենք մեր հայրենիքը. դրանից ավելի թանկ բան չկա». Աննա Գրիգորյանի ելույթը՝ հանրահավաքին

21:42   22 ապրիլի, 2018

Դերասանուհի եւ մոդել Աննա Գրիգորհյանը եւս միացել է ցուցարրներին: Հանրապետության հրապարակում այս պահին տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում Աննան իր ուղերձը հղեց հարթակից.

Հայաստանը դարեր շարունակ փորձել են կեղեքել, ավիրել ու ոչնչացնել, բայց դա չի հաջողվել, որովհետեւ ազգի մեջ ծնվել են հերոսներ: Այսօր այդ հերոսը մենք ենք, որովհետեւ, ցավոք սրտի, գործող իշխանությանն այս պահի դրությամբ հերոս անվանել չի կարելի: Իմ 16-ամյա եղբայրն օրեր շարունակ մասնակցում է հանրահավաքին: Ես այսօր առաջին անգամ եմ այտեղ: Իրոք չէի ուզում բարձրանալ հարթակ, որովհետեւ չեմ ուզում, որ սա ինչ-որ կապ ունենա իմ՝ արտիստ լինելու հետ: Ես չունեմ մրցանակ, որ տամ այդ մրցանակը: Ես ինձ եմ տալիս, դուք ձեզ եք տալիս, որովհետեւ մենք հոգնել ենք անընդհատ պայքարելուց: Բառեր չեմ գտնում ասելու…Բարձիթողի վիճակ է, Հայաստանում չկա միջին խավ, Հայաստանում կամ աղքատություն է, կամ շատ հարուստ են: Չպիտի դա լինի, մենք պետք է լինենք այն միջին խավը, որն ուղղակի ուզում է ապրել, չգողանալ ոչ մեկից, ուզում է գնալ աշխատանքի ու գալ՝ իր երեխային պահել: Մի վախեցեք, բոլոր այն մարդիկ, ովքեր վախենում են կորցնել ինչ-որ բան… Մենք այս պահին կորցնում ենք մեր հայրենիքը ու սրանից ավելի թանկ բան չկա»,-իր ելույթում նշեց դերասանուհին:



© NEWS.am STYLE