«Այստեղ եկել եմ սրտանց, առանց ձեւականության». Սոնա Շահգելդյանի ելույթը՝ Հանրապետության հրապարակից

22:03   22 ապրիլի, 2018

Հանրապետության հրապարակում հավաքված հայտնիներին միացել է նաեւ Սոնա Շահգելդյանը: Երգչուհին հարթակից իր խոսքն ուղղեց հանրահավաքի մասնակիցներին, ինչպես նաեւ նրանց համար կատարեց Հայոց բանակի հիմնը:

«Այստեղ եկել եմ սրտանց, առանց ձեւականության: Ոչ մի բանի կարիք չունեմ, միայն ուզում եմ, որ իմ ժողովուրդը լինի խաղաղ: Որպես երգչուհի՝ ես բնականաբար մտածում եմ իմ ժողովրդի մասին: Ուզում եմ, որ միշտ լավ լինեք, խաղաղ լինեք, ուզում եմ՝ միահամուռ լինեք եւ պայքարեք»,-նշեց երգչուհին:


© NEWS.am STYLE