Հայկ Մարությանը նույնպես ներկա է եղել այսօրվա հանրահավաքին

22:45   22 ապրիլի, 2018

Դերասան, հումորիստ Հայկ Մարությանը (Հայկո) Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել: Հայկոն լուսանկար է հրապարակել Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցող մարդկանց հետ, որը մեկնաբանել է հետևյալ կերպ. «7% -ով ստեղ ենք!!!!!!!! Ու ոնց գցում-բռնում եմ, մեր 7% -ը ձեր 49%-ից շատա))))))))))))))»:

Հիշեցնենք, որ այսօր բազմաթիվ հանրային դեմքեր են միացել ժողովրդին՝ մասնակցելով և՛ երթերին, և՛ հանրահավաքին:

Ավելի վաղ դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկո) հրաժարվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչումից: Այս մասին դերասանը հայտնել է իր Instagram-ի էջում՝ գրելով. «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»:

 

 

 



© NEWS.am STYLE