Ալեքսիս Օհանյանը՝ Հայաստանի իրավիճակի մասին

10:05   23 ապրիլի, 2018

Reddit կայքի եւ Initialized Capital-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն արտահայտվել է Հայաստանի իրավիճակի մասին: Օհանյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել ու մակագրել.

«Երեւան իմ վերջին այցելությունից հետո ցնցող տեսարան է: TUMO կենտրոնում հետազոտողների ու ստեղծագոծողների նոր սերունդ է: Երեք տարի անց հայ երիտասարդները կազմակերպում են խաղաղ շարժում՝ մասնակիցների աննախադեպ թվով: Իմ եղբայրներ եւ քույրեր, ձեր մասին եմ մտածում, զգույշ եղեք: Անհամբեր եմ՝ այս ամռանը վերադառնալու»,- լուսանկարը մակագրել է Ալեքսիսը:


© NEWS.am STYLE