«Ուկրաինայի Ձայնը». Սրբուհի Սարգսյանը եզրափակիչում է (տեսանյութ)

10:30   23 ապրիլի, 2018

Երեկ տեղի է ունեցել «Ուկրաինայի Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ համերգը, որում փայլուն ելույթ է ունեցել Սրբուհի Սարգսյանը: Նա կատարել է Ուիթնի Հյուսթոնի հայտնի հիթերից մկեը՝ Run To You, եւ արժանացել ժյուրիի բարձր գնահատանքին:

Հանդիսատեսի քվեարկության արդյունքում մեր հայրենակցուհին անցել է եզրափակիչ փուլ:

«Ես ցանկանում եմ, որ շոու բիզնես նման ձայներ վերադառնան»,- ասել է Տինա Կարոլը, իսկ Պոտապն էլ հավելել, որ Սրբուհին հիասքանչ երգչուհի է եւ պետք է ճախրի այս նախագծում:



© NEWS.am STYLE