«Առանց որեւէ բռնության կամ ուժի կիրառման». Մերի Մակարյանի կոչը

14:06   23 ապրիլի, 2018

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել է Մերի Մակարյանը: Լոսանջելեսաբնակ դերասանուհին իր Instagram-ում հետեւյալ գրառումն է արել.

«Աղոթում եմ, որպեսզի Աստված օգնական լինի մեզ, համբերություն, հանդուրժողականություն եւ խոհեմություն պարգեւի մեր առաքելությանը` շարունակելու մեր միասնական ջանքերը հանուն հայրենիքիս խաղաղության, արդարության եւ համերաշխության հաստատման` օրինական եւ խաղաղ ճանապարհով, առանց որեւէ բռնության կամ ուժի կիրառման, տարածելով միայն սեր միմիյանց հանդեպ` ի բարօրություն համայն հայ ժողովրդիս եւ Հայաստան աշխարհիս»:

Նշենք, որ երեկ մի շարք հայտնիներ կոչով դիմել են իշխանություններին՝ ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:



© NEWS.am STYLE