«Վերջ տանք պագոն, պաշտոն հարգող նողկալի մտածելակերպին». Ժաննա Բուտուլյան

16:10   23 ապրիլի, 2018

Ժաննա Բուտուլյանը հայերին կոչ է անում լինել համախմբված: Instagram-ի իր էջում դերասանուհին հոլովակ է հրապարակել, որին կից գրել է.

«Եկեք ամբոդջ կյանքում այսքան համախմբված լինենք, սիրելի հայեր: Այ սենց ԻՍԿԱԿԱՆ տղամարդ եղեք, ոչ թե երջանկացեք, որ «ԷսինչՑի էսինչը» ձեզ ծանոթ է կամ նույն սեղանին է նստել: Վերջ տանք պագոն, պաշտոն, «գողական» ու «հարուստ» հարգող նողկալի մտածելակերպին»:

Նշենք, որ երեկ մի շարք հայտնիներ կոչով դիմել են իշխանություններին՝ ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:



© NEWS.am STYLE