«Անտարբեր լինելն ուղղակի անընդունելի է». Հասմիկ Վերդյանը՝ Հայաստանի իրավիճակի մասին

14:35   23 ապրիլի, 2018

«Քայլ արա» շարժումը շարունակում է համախմբել երկրի հայտնի եւ անհայտ մարդկանց: Շարժման ակտիվ աջակիցներից է նաեւ դերասանուհի Հասմիկ Վերդյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում կիսվել է իր մտահոգությամբ.

«Քանի օր է՝ մասնակցում եմ այս խաղաղ ցույցերին ու հիանում ազգիս միասնականությամբ, բարությամբ ու ուժով: Ես ուզում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր դեռ չեն կորցրել իրենց մարդկությունն ու ինչ-որ չափով մտահոգվում են մեր Հայաստան աշխարհի ցավով, միանան ու միահամուռ կերպով մերժեն այս իշխանությանը: Վարչապետը պետք է ոչ թե սպառնա, այլ հակառակը՝ այնպես անի, որ հարգվի: Միայն ուտելով չի… Շատ եմ անհանգստանում, շատ եմ նեղվում, բայց անտարբեր լինելն ուղղակի անընդունելի է: Ու թող չհամարձակվեն սպառնալ ժողովրդին»,-նշեց դերասանուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարը՝ Հասմիկ Վերդյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE