«Ոչ մի հայի ձեռք չպետք է բարձրանա հայի վրա». Քրիստինե Պեպելյան

12:30   23 ապրիլի, 2018

Քրիստինե Պեպելյանը եւս անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Երգչուհին իր Instagram-ում Հայաստանի դրոշն է հրապարակել, որին կից գրել է.

«Ես Հայաստանի հանրապետության քաղաքացի եմ, երևանցի, մարդ, ով չի կարող անտեսել կամ ձևացնել, իբրև ոչինչ չի կատարվում:
Ես քաղաքանության լեզուն չգիտեմ, բայց փոխարենը գիտեմ սրտիս լեզուն ու իմ խնդրանքը մեկն է՝ ոչ մի հայի ձեռք չպետք է բարձրանա հայի վրա։ Հայը չի կարող հայի թշնամին լինել: 
Աստված Մեզ հետ ...ուզում եմ, որ խաղաղ լինենք!»:



© NEWS.am STYLE