«Էն մարդը, ով ձեռք կբարձրացնի խաղաղ ժողովրդի վրա, մեր թշնամին է». ռեփեր Նարեկ

15:06   23 ապրիլի, 2018

Ռեփեր Նարեկն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի տարբեր հատվածներում խաղաղ անհնազանդություն իրականացնողներին: Ռեփերը նշել է, որ Հայաստանում չէ, սակայն շուտով վերադառնալու է եւ միանա պայքարին:

Իր Instagram-ում նա նաեւ անդրադարձել է ցուցարարների նկատմամբ ուժի հնարավոր կիրառմանը՝ գրելով.

«Երկար բարակ բաներ չեմ գրի, ուղղակի կասեմ մի բան։
էն մարդը, ով ձեռք կբարձրացնի մեր խաղաղ ժողովրդի վրա, նա մեր թշնամին է, իսկ թշնամու արյունը հաճելի տեսք ունի»:

Նշենք, որ երեկ մի շարք հայտնիներ կոչով դիմել են իշխանություններին՝ ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:



© NEWS.am STYLE