Լոնդոնում անցկացվել է հեռուստատեսության ոլորտում աշխատանքի BAFTA մրցանակաբաշխությունը

12:21   13 մայիսի, 2013

Լոնդոնում անցկացվել է հեռուստատեսության ոլորտում աշխատանքի BAFTA մրցանակաբաշխության արարողությունը:

Ըստ РИА Новости-ի, պարգեւի են արժանացել Օլիվիա Քոուլմանը եւ Բեն Ուիշոուն՝ հեռուստանախագծերում գլխավոր դերի համար: Քոուլմանը պարգեւատրվել է 2 անվանակարգում. առաջինը՝ «Մեղադրյալները» սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհու մրցանակ՝ սպանված որդու մոր դերի համար, երկրորդը՝ «Քսան տասներկու» սերիալում լավագույն կանացի դերի համար:

Կանացի գլխավոր դերի համար մրցանակ է ստացել Շերիդան Սմիթը՝ «Միսիս Բիգս» ֆիլմում դերակատարման համար:

Բեն Ուիշոուն տղամարդու գլխավոր դերի մրցանակ է ստացել Ռիչարդ II թագավորի դերակատարման համար համանուն հեռուստաֆիլմում: Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սայմոն Ռասել Բիլը՝ «Հենրիխ IV»-ի երկրորդ մասում դերի համար:



© NEWS.am STYLE