«Ես տեսել եմ՝ ոնց են ծեծում խաղաղ ցույց անող աղջկա». Սոս Ջանիբեկյան

13:02   23 ապրիլի, 2018

Երեկ Սոս Ջանիբեկյանը ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում՝ աջակցելով խաղաղ ցուցարարներին:

Իր ելույթից հետո դերասանն Instagram-ում գրել է.

«Ես հորս արեւ Ձեր հետ եմ, ոչ կալանքից եմ վախենում, ոչ՝ կրակոցից... Սահմանին մեր ախպերները մահի հետ կռիվ են տալիս, որ ոստիկանը նենց անի, որ մեզ լավ լինի ...
Ես տեսել եմ՝ ոնց են ծեծում խաղաղ ցույց անող աղջկա։ Բայց ոչինչ, իրանք մեր ախպերներն են, մենք սաղին սիրում ենք։ Մեր շարժումը սիրո շարժում ա... Հարց կա???
»:



© NEWS.am STYLE