Նաիրա Մովսիսյանը կոչ է անում գալ Հանրապետության հրապարակ

18:06   23 ապրիլի, 2018

Ի թիվս այլ հայտնիների՝ Նաիրա Մովսիսյանը եւս միացել է «Քայլ արա» շարժմանը: Իր ֆեյսբուքյան էջում դերասանուհին կոչով դիմել է իր երկրպագուներին` գալ Հանրապետության հրապարակ.

«Իմ հետեւորդներ, այսօր կամ երբեք։ Ժամը 18.00-ից ...մնացածը էլ չասեմ։ Ես Ձեզ հետ եմ»:

Հիշեցնենք, որ գնալով ավելանում է այն հայտնի անձանց թիվը, որոնք միանում են խաղաղ ցուցարարներին կամ աջակցում նրանց: Այսպես, երեկ հրապարակում ելույթ է ունեցել Սոս Ջանիբեկյանը, Սոնա Շահգելդյանը, Աննա Գրիգրոյանը:



© NEWS.am STYLE