«Պետք է երկկողմանի ադեկվատություն ցուցաբերենք». Շուշան Երիցյան

17:15   23 ապրիլի, 2018

«Քայլ արա» շարժմանն ակտիվորեն անդրադառնում է նաեւ մոդել եւ դերասանուհի Շուշան Երիցյանը, որն Instagram-ում հանդես է եկել կոչով.

«Խնդրում եմ բոլորիդ այսօր շատ ուշադիր լինել, տոլերանտություն ցուցաբերել, զերծ մնալ բախումներից: Վաղը Ապրիլի 24-ն է, թուրք շները կարող են օգտվել առիթից՝ տեսնելով ներքին անկայունություն, այդ իսկ պատճառով պետք է երկկողմանի ադեկվատություն ցուցաբերենք եւ ոչ մի բախում չլինի մեզանում: Մեր զինվորներին չպետք է թողնենք՝ մտավախություն ունենան իրենց բարեկամ/ հարազատների անվտանգության համար (երկրի ներսում): Սիրելի Զինվորներ, վստահ եմ՝ ժողովրդի հետ եք, բայց հիմա ԴՈԻՔ մեզ պետք եք սահմանին ամուր կանգնած: Նույնն էլ խնդրում եմ իշխանություններին՝ խաղաղ ժողովրդի վրա բռնի ուժ չկիրառել...
Չենք մոռանում՝ բոլորս էլ ՀԱՅ ենք»,-գրել է նա:

Լուսանկարը՝ Շուշան Երիցյանի Facebook-ից



© NEWS.am STYLE