Հրանտ Թոխատյանն ու Լևոն Հարությունյանը Հանրապետության հրապարակում են (ֆոտո)

19:10   23 ապրիլի, 2018

Դերասաններ Հրանտ Թոխատյանն ու Լևոն Հարությունյանը գտնվում են Հանրապետության հրապարակում: Նրանք միացել են ժողովրդին և մասնակցում են այսօրվա հանրահավաքին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասաններ՝ Հրանտ Թոխատյանը, Լևոն Հարությունյանը, Հովհաննես Ազոյանը, Հովհաննես Դավթյանը, Մուրադ Նադիրյանը և դերասանուհի Զառան, դիմել են երկրի նախագահին, ԱԺ-ին, Կառավարությանը, ինչպես նաև հայրենակիցներին: Այս մասին տեղեկացել էինք դերասան Հովհաննես Դավթյանի Facebook-յան էջից:

Հրանտ Թոխատյանն իր խոսքում ասել էր, որ տասը օր շարունակվող երթերն ու ցույցերը օրինակելի են: Նա նշել էր, որ ստեղծված իրավիճակը կարող է քաոս առաջացնել՝ անդառնալի հետևանքներով: Դիմելով ժողովրդին նա ասել էր, որ խաղաղ շարունակեն սկսածը, իսկ ոստիկաններին կոչ էր արել լինել զգոն և ուշադիր:

Դիմելով պատգամավորներին, նախարարներին, հոգևորականներին դերասանն ասել էր, որ պաշտպանեն ժողովրդին՝ ներկա լինելով երթերին ու հանրահավաքներին:



© NEWS.am STYLE