Նարեկ Բավեյան. «Շնորհավորում եմ հայ ժողովրդին հաղթանակի կապակցությամբ»

19:42   23 ապրիլի, 2018

Երգիչ, դերասան Նարեկ Բավեյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Երգիչի տեղադրած լուսանկարում նա գրել է. «Շնորհավորում եմ հայ ժողովրդին հաղթանակի կապակցությամբ:

Հիմա բոլորս պետք է մաքսիմալ խելամիտ  լինենք, որպեսզի ճիշտ վայելենք հաղթանակի պտուղները և մեր երկիրը չվերածենք քաոսի»:

Նշենք, որ ավելի վաղ Նարեկ Բավեյանը միացել էր Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցող ժողովրդին:

Իր հրապարակած լուսանկարին կից Նարեկը գրել էր հետևյալը. «Այս պահին գտնվում եմ Հանրապետության հրապարակում, որպեսզի ձեր կողքին կանգնած այլ ոչ թե փափուկ բազմոցին նստած գրեմ այս տողերը։ Ես, որպես ՀՀ քաղաքացի խստորեն դատապարտում եմ մարդու ազատ կամքի դրսևորման սահմանափակումը և խաղաղ ցուցարարների դեմ բռնության կիրառումը»:



© NEWS.am STYLE