Նարե Գևորգյանը Հանրապետության հրապարակից լուսանկարներ է հրապարակել

20:23   23 ապրիլի, 2018

Երգչուհի Նարե Գևորգյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է տեղադրել: Նարեն ևս գտնվում է Հանրապետության հրապարակում: Հրապարակված լուսանկարում Նարեն փաթաթված է եռագույնով:

Լուսանկարներին կից երգչուհին գրել է. «Ես ՀՀ քաղաքացի եմ!!!!! Հանուն ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ Հանուն ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԹԱՓԱԾ ԱՐՅԱՆ Հնուն ՄԵՐ ՈՒ ՄԵԶՆԻՑ ՀԵՏՈ ԵԿՈՂ ՍԵՐՆԴԻ ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ !»:

Հիշեցնենք, որ դերասաններ՝ Հրանտ Թոխատյանն ու Լևոն Հարությունյանը նույնպես գտնվում էին Հանրապետության հրապարակում:



© NEWS.am STYLE