Շպռոտն արձագանքել է ՀՀ վարչապետի հրաժարականին

20:48   23 ապրիլի, 2018

Սկանդալային երգչուհի Շպռոտն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Երգչուհին իր տեղադրած լուսանկարին կից արձագանքել է ՀՀ վարչապետի հրաժարականին: Շպռոտը գրել է. «Ուրախությունից լացում եմ»:

Ավելի վաղ Շպռոտը և այլ հայտնիներ ապրիլի 19-ին մասնակցել են Գլենդելում հայերի կողմից կազմակերպված՝ Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին սատարող ցույցին:

Նշենք, որ սկանդալային երգչուհի Շպռոտը Instagram-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել: Տեղադրված տեսանյութում երգչուհին վանկարկել էր այս օրերին երթերի ու հանրահավաքների ժամանակ հնչեցված՝ «Իմ քայլը» նախաձեռնության կարգախոս դարձած արտահայտությունը: Իր հրապարակած տեսանյութին կից Շպռոտը գրել էր. «Երազանքս իրականացավ… Վերջապես բեմից գոռացի մերժիր Սերժին»:



© NEWS.am STYLE