Գարիկ Մարտիրոսյան. «Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ հեղափոխությունը կարող է լինել քաղաքակիրթ»

21:12   23 ապրիլի, 2018

Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան ներքաղաքական  իրավիճակի մասին:

Նա գրել է «Հարգելի ընկերներ! Շատ հարցեր և ոչ կոռեկտ մեկնաբանություններ են հնչում այսօր Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից: Հայաստանի ժողովուրդը խաղաղ գործողությունների միջոցով ստիպեց վարչապետին հրաժարական տալ: Ցանկանում եմ պատասխանել միանգամից 3 հարցի: 1 Սա ոչ հակառուսական, ոչ պրոամերիկյան և բացարձակ ոչ մեկի շահերին ուղղված չէր, այլ ժողովրդական բողոք էր: 2 Բողոքի ցույցերին մասնակցում էին ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այլև հասարակ քաղաքացիների մի մեծ զանգված, որը նշանակում է ոչ միայն քաղաքական, այլ սոցիալ-հասարակական և ժողովրդական բողոքի ցույց: Ուստի համեմատել Հայաստանի իրադարձությունները ուրիշ երկրների հետ սխալ է: 3 Հայ ժողովուրդն այս օրերին իրեն դրսևորում էր վստահ, արժանի և ադեկվատ, իսկ ոստիկանությունն ու մնացած կառույցները, շատ քիչ բացառությամբ, արժանի կերպով ուղեկցում էին ցույցերը՝ կատարելով իրենց պարտականությունները: Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ հեղափոխությունը կարող է լինել քաղաքակիրթ, նաև այս բառի այլ իմաստով:  4 Սա միայն սկիզբն է, կարևորը, թե ինչ կլինի հետո: Հավատում եմ Հայաստանին!»:

Ավելի վաղ, հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում հայերեն և ռուսերեն լեզուներով գրառում էր կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի հրաժարականի մասին: Նա գրել էր. «ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ թողնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Շտապ! ՀՀ վարչապետը հրաժարական է տվել: Փառք Աստծո, որ ամեն ինչ անցավ առանց լուրջ ողբերգական միջադեպերի: Հարգեք ժողովրդին!»:





© NEWS.am STYLE