Աթենքի մետրոյում կատարել են «Բոհեմ» օպերան

12:42   13 մայիսի, 2013

«Օլիմպիա» թատրոնի դերասաններն Աթենքի մետրոյի «Սինտագմա» կայարանում կատարել են Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերան:

Ըստ РИА Новости-ի, բեմադրությունը կայացել է հունական հայտնի նավատիրոջ ժառանգների ստեղծած Ստավրոս Նիարխոսի հիմնադրամի «Օպերան ճամպրուկից» ծրագրի շրջանակում: Ծրագիրը նման անվանում ստացել է, քանի որ ճամփորդում է ամբողջ Հունաստանում՝ օպերային արվեստը հանդիսատեսի լայն շրջանակներին հասցնելու համար: Ծրագրում ելույթ են ունենում Ազգային օպերայի արտիստները:

Հանդիսատեսի համար աթոռներ են տեղադրվել կայարանի նախասրահում: Հանպատրաստից բեմում աթոռների եւ սեղանների փոխարեն արտիստները սպիտակ ճամպրուկներ են դրել: Օպերայի մուտքն անվճար էր: Բոլոր տեղերը զբաղված են եղել, իսկ որոշները բեմադրությունը դիտել են հոտնկայս:



© NEWS.am STYLE