«Ժամանակն է ազատության». Անժելա Սարաֆյանը՝ հայաստանյան իրադարձությունների մասին (տեսանյութ)

22:41   23 ապրիլի, 2018

Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել: Դերասանուհին իր հետևորդներին ցույց է տվել, թե ինչպիսինն է Հայաստանն այսօր:

A post shared by AngelaSarafyan (@angelasarafyan) on

Իր հրապարակած տեսանյութին կից Անժելան գրել է. «Այնքան հպարտ եմ!!! Ահա, թե ինչպիսի տեսք ունի Հայաստանն այսօր !!! 11 օր տևած խաղաղ ցույցերից հետո մեր ժողովուրդը հաղթանակեց !! Նոր օրը եկավ… մեծ աշխատանք է սպասվում: Այնուամենայնիվ, երիտասարդների ու ժողովրդի խոսքը տեղ հասավ ! Ազատության և նոր Հայաստանի ժամանակն է !!»

 

 



© NEWS.am STYLE