Սիրուշոն ցույց է տվել, թե ինչպես են երիտասարդներն իր երգի ներքո տոնում վարչապետի հրաժարականը

23:25   23 ապրիլի, 2018

Երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել: Երգչուհու հրապարակած տեսանյութում փողոցում պարող, ուրախացող երիտասարդներ են, որոնց տոնում են հաղթանակը:

A post shared by Sirusho (@sirushoofficial) on

Սիրուշոն իր հրապարակած տեսանյութը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Զարթոնք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին Instagram-ի իր էջում հրապարակում էր կատարել:  Նա իր հետևորդ-երկրպագուներին էր հայտնել իր մտահոգությունը՝ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Սիրուշոն գրել էր. «...Չգիտեմ` ինչով կավարտվի այս ամենը, բայց շատ կուզեի, որ ավարտը լիներ ԽԱՂԱՂ ու ԱՐԴԱՐ։ Իմ ձայնն եմ միացնում բոլոր նրանց, ովքեր դեմ են բռնությանը»:

 



© NEWS.am STYLE