Քիմ Քարդաշյանը՝ Հայաստանի իրադարձությունների մասին

09:15   24 ապրիլի, 2018

Հայաստանում բողոքի ակցիաները, ապա նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը առաջ են բերել հայկական արմատներ ունեցող հայտնի անձանց արձագանքը ողջ աշխարհում: Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել:

«Ոգեւորող է տեսնել բոլոր հայերին միավորված բողոքի խաղաղ ակցիաներում: Սա Հայաստանի համար պատմական օր է: Օգտագործում եմ այս լուսանկարը, քանի որ երբ Հայաստանում էի, այս կինը հուզեց իմ սիրտը, նան ինձ համար ուժեղ հայերի սիրտն է ներկայացնում»,-գրել է Քարդաշյանը:



© NEWS.am STYLE