Դուեյն Ջոնսոնի հայուհի կինը դուստր է ունեցել

10:39   24 ապրիլի, 2018

Հոլիվուդյան աստղ Դուեյն Ջոնսոնի հայուհի կինը՝ Լորեն Հաշիանը, երեխա է ունեցել: Զույգը դուստր է ունեցել, ինչի մասին հայտնել է դերասանը՝ Instagram -ում լուսանկար հրապարակելով.

«Հպարտ եմ, որ աշխարհում եւս մեկ ուժեղ աղջիկ հայտնվեց: Թիանա Ջիա Ջոնսոնը ծնվել է բնության ուժով, Լորենը ծննդաբերել է ինչպես իսկական ռոք աստղ: 

Ես միշտ շրջապատված եմ եղել ուժեղ եւ սիրող կանանցով, բայց այն բանից հետո, երբ մասնակցեցի ծննդաբերության գործընթացին, չեմ կարող բացատրել սիրո այն նոր մակարդակը, որը զգացի Լորենի ու աշխարհի բոլոր կանանց հանդեպь», - գրել է նա:

Հիշեցնենք, որ աղջիկը Լորենի եւ Դույենի երկրորդ համատեղ երեխան է:



© NEWS.am STYLE