«Երեկ ազգովի ուրախանում էինք, այսօր՝ ազգովի տխրում». Սարգիս Գրիգորյան

14:32   24 ապրիլի, 2018

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ հայտնի մարդիկ սոցցանցերում գրառումներ են անում՝ հարգելով ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ապրիլի 24-ին է անդրադարձել նաեւ Սարգիս Գրիգորյանը: Դերասանն իր Instagram-ում երեկվա դեպքերից լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Այ մարդ, էս ինչ ժողովուրդ ենք մենք` էրեկ ուրախանում էինք ազգովի, էսօր տխրում`էլի ազգովի...Հալալա, հալալ...Թող ոչ ոք չփորձի այսուհետ կոտրել Հայի ազգովի լինելը...»,- գրել է դերասանը:



© NEWS.am STYLE