Սերժ Թանկյանը պարզաբանել է, թե ինչու չկարողացավ գալ Հայաստան

12:35   24 ապրիլի, 2018

Հայաստանում քաղաքացիական անհնազանդության օրերին SOAD մենակատար Սերժ Թանկյանը բավականին ակտիվ էր, քաջալերում էր ցուցարարներին, որոնք խնդրում էին նրան Հայաստան գալ եւ սատարել շարժումը: Սակայն Թանկյանը հայտնել էր, որ չի կարող գալ՝ հորդորելով ցուցարարներին սեփական ուժերով հասնել հաղթանակի:

Եվ հիմա Թանկյանը որոշել է պարզաբանել, թե ինչու չկարողացավ Հայաստան գալ: Նա հարցազրույց է տվել Radio Free Europe-ին, որի հղումն իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով՝ գրել է.

«Ինչպես կարող եք հասկանալ իմ ձայնից, ես իսկապես շատ հիվանդ էի եւ անկարող ճանապարհորդելու: Փորձում եմ առողջանալ, որպեսզի հնարավորինս շուտ Հայաստան գամ»:



© NEWS.am STYLE