«Պահանջում ենք արդարություն եւ աղոթում, որ այլեւս ոչ մի ազգ չապրի նման արհավիրք». Էթերի Ոսկանյան

17:23   24 ապրիլի, 2018

Հայկական ֆիկլմերից ու հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Էթերի Ոսկանյանը սոցիալական ցանցի իր էջերում անդրադարձել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման օրվան: Դերասանուհին Facebook-ում գրել է.

«Հիշատակի օր... Ասում են՝ ժամանակը բուժում է. ճիշտ չէ, ժամանակը չի բուժում, այն ընդամենը սովորեցնում է ապրել վերքերով, բայց այդ վերքերը չեն ամոքվի երբեք: Եվ ամեն տարի այս օրը մենք պատվում ենք հիշատակը 1.500.000 անմեղ զոհերի... Չենք լացում, չենք տրտնջում, բայց հաստատակամորեն պահում ենք մեր սրտում նրանց հիշատակը, պահանջում արդարություն և աղոթում ենք, որ այլեւս ոչ մի ազգ չապրի նման արհավիրք, չանցնի ահավոր դժոխքի միջով... 

Այդ օրը խոսքերն ավելորդ են դառնում, միայն լռել եւ պարզապես հիշել, վերապրել սրտով այն ամենը, ինչ մեր մեծերը փոխանցել են մեզ, եւ ես էլ փոխանցելու եմ իմ զավակներին...

Եղեռնագործության արգասիքները պտուղ են տալիս առ այսօր, թեկուզեւ այն, թե քանի-քանի հանճարներ կորան, քանի-քանիսը պիտի ծնվեին... 

Քաջալերվենք, սակայն, քանզի մեր հիշողությունն անջնջելի է եւ արմատներն ազգի` ամուր: Ուստի հայը միշտ շյուղեր է տալու եւ ապրելու, արարելու է հավերժ»:



© NEWS.am STYLE