Սոս Ջանիբեկյան. «Ապրիլի 24-ը նոր խորհուրդ ունի»

19:31   24 ապրիլի, 2018

Դերասան Սոս Ջանիբեկյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր գրառում է կատարել: Դերասանը գրել է. «Ապրիլի 24 նոր խորհուրդ ունի: Չմնանք հաղթանակով արբած ու մոռանանք շատ կարևոր անելիքները մեր: Մենք ամեն օր պիտի պայքարենք, որ ավելի քաղաքակիրթ Հայաստանում ապրենք: Մենք դարձանք պահանջատեր ՀՀ քաղաքացի, բայց պահանջել՝ ամեն մեկս, պետք է առաջին հերթին, ինքներս մեզնից սկսենք»:

Նշենք, որ ավելի վաղ Սոս Ջանիբեկյանը հայտարարել էր, որ միացել է խաղաղ ցուցարարներին և  ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում: Իր ելույթից հետո դերասանն Instagram-ում գրել էր.

«Ես հորս արեւ Ձեր հետ եմ, ոչ կալանքից եմ վախենում, ոչ՝ կրակոցից... Սահմանին մեր ախպերները մահի հետ կռիվ են տալիս, որ ոստիկանը նենց անի, որ մեզ լավ լինի ...
Ես տեսել եմ՝ ոնց են ծեծում խաղաղ ցույց անող աղջկա։ Բայց ոչինչ, իրանք մեր ախպերներն են, մենք սաղին սիրում ենք։ Մեր շարժումը սիրո շարժում ա... Հարց կա???»:

 



© NEWS.am STYLE