Դարոն Մալաքյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որի հասույթի մի մասը կուղղվի Արցախի երեխաների օգնությանը

20:04   24 ապրիլի, 2018

Youtube-ի Scars On Broadway ալիքում Դարոն Մալաքյանն ու Scars On Broadway-ը ներկայացրել են նոր՝ «Distator» ալբոմի առաջին սինգլի՝ «Lives» ստեղծագործության տեսահոլովակը:

Հատկանշական է, որ հասույթի մի մասը կուղղվի Արցախի երեխաների օգնությանը՝ Lives First Aid Kits Campaign ծրագրի շրջանակներում: Օգնությունն առաջին հերթին կցուցաբերվի Արցախի այն համայքների երեխաներին, որոնք գտնվում են ադրբեջանական զինված ուժերի մշտական կրակահերթի տակ:



© NEWS.am STYLE