Ալինա Մարտիրոսյան. «Այլևս ոչ թե սուգ, այլ վերածնունդ»

22:15   24 ապրիլի, 2018

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել: Այս օրերին սոցցանցերի իր էջերում ակտիվ այս դերասանուհին գրել է. «Էսօր միակ ապրիլի 24-ն է, որ երկինքը չի լացում: Այլևս ոչ թե սուգ, այլ վերածնունդ»:

Նշենք, որ Ալինա Մարտիրոսյանն այն հայտնիներից է, ով առաջիններից արձագանքեց երկրում տեղի ունեցող իրադարձություններին և հանդես եկավ տարբեր կոչերով:

Հիշեցենք, որ ավելի վաղ դերասան Սոս Ջանիբեկյանն Instagram-ի իր էջի story հավելվածում գրառում էր կատարել՝ նվիրված ապրիլի 24-ին: Դերասանը գրել էր. «Ապրիլի 24 նոր խորհուրդ ունի: Չմնանք հաղթանակով արբած ու մոռանանք շատ կարևոր անելիքները մեր: Մենք ամեն օր պիտի պայքարենք, որ ավելի քաղաքակիրթ Հայաստանում ապրենք: Մենք դարձանք պահանջատեր ՀՀ քաղաքացի, բայց պահանջել՝ ամեն մեկս, պետք է առաջին հերթին, ինքներս մեզնից սկսենք»:

 



© NEWS.am STYLE