Քիմ Քարդաշյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին

21:43   24 ապրիլի, 2018

Քիմ Քարդաշյանն Twitter-յան իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին: Գրառման մեջ ասվում է. «Այսօր նշվում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը, երբ սպանվեց 1.5 միլիոն հայ: Թուրքիան մինչ օրս ժխտում է, որ ցեղասպանություն է տեղի ունեցել»:

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել էր Հայաստանի ներքաղաքական անցուդարձին: Քիմն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել եւ մեկնաբանել հետևյալ կերպ.

«Ոգեւորող է տեսնել բոլոր հայերին միավորված բողոքի խաղաղ ակցիաներում: Սա Հայաստանի համար պատմական օր է: Օգտագործում եմ այս լուսանկարը, քանի որ երբ Հայաստանում էի, այս կինը հուզեց իմ սիրտը, նա ինձ համար ուժեղ հայերի սիրտն է ներկայացնում»:

 



© NEWS.am STYLE