Քիմ Քարդաշյան․ «Հույս ունեմ՝ ԱՄՆ-ը կկարողանա ճանաչել Հայոց ցեղասպանությունը բազմաթիվ այլ երկրների նման»

10:15   25 ապրիլի, 2018

Երեկ Քիմ Քարդաշյանը իր Twitter-ում հրապարակել է լուսանկար ու գրառում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ, նաև անդրադարձել Դոնալդ Թրամփի ելույթին, որն այդպես էլ չի ասել «ցեղասպանություն» բառը։

«Ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը կկարողանա ճանաչել Հայոց ցեղասպանությունը բազմաթիվ այլ երկրների նման։ Երբեք մի մոռացեք»,- գրել է հայուհին։



© NEWS.am STYLE