«Թուրքերը մինչ օրս չեն ընդունում իրենց հանցագործությունը». Շեր

11:04   25 ապրիլի, 2018

Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին է անդրադարձել Շերը: 71-ամյա հայտնի երգչուհին իր Twitter-ում գրել է.

«Այսօր (ԱՄՆ-ի ժամանակով,-խմբ.) Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է: Թուրքերը մինչ օրս չեն ընդունում իրենց հանցագործությունը: Շատերը չգիտեն, որ թուրքերը 2 միլիոն հայ են սպանել»:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը նույնպես անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը՝ գրելով.

«Ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը կկարողանա ճանաչել Հայոց ցեղասպանությունը բազմաթիվ այլ երկրների նման։ Երբեք մի մոռացեք»:



© NEWS.am STYLE