«Ինձ պետք է 50 տարի ճանաչեք, որպեսզի հասկանաք, թե ինչեր եմ խոսում». Ալ Պաչինոն նշում է 78-ամյակը

18:05   25 ապրիլի, 2018

Այսօր՝ ապրիլի 25-ին, հոլիվուդյան աստղ Ալ Պաչինոն նշում է ծննդյան 78-ամյակը: Թեեւ ինքը՝ դերասանն, այնքան էլ չի սիրում իր մասին լսել «աստղ» բնորոշումը:

Ինչեւէ, հայտնի դերասանն արդեն ավելի քան 50 տարի նկարահանվում է ֆիլմերում եւ խաղում թատրոնում: Ալ Պաչինոյի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Սպիով դեմքը», «Կնոջ բույրը», «Կնքահայրը», «Ավելի վատ, քան սուտը», «Սիմոնա» եւ այլն:

Իր գործունեության ընթացքում Ալ Պաչինոն մի շարք մրցանակների է արժանացել՝ «Օսկար», «Էմմի», «Ոսկե Գլոբուս», «British Academy Film Award»… Այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել, բայց այսօր պարզապես ձեր ուշադրությանը կներկայացնենք դերասանի ամենահայտնի մեջբերումներից մի քանիսը:

«Աչքին խաբելը հեշտ է, բայց դժվար է խաբել սրտին»:

«Այնքան ամաչկոտ եմ հիմա դարձել, որ ամեն տեղ գնալուց ակնոց եմ դնում»:

«Ինձ պետք է 50 տարի ճանաչեք, որպեսզի հասկանաք, թե ինչեր եմ խոսում»:

«Փողը քո կյանքը հեշտացնում է: Եթե այնքան բախտավոր ես, որ ունես գումար, ուրեմն իրոք բախտավոր ես»:

«Ես դերասան եմ, աստղ չեմ: Աստղերը նրանք են, ովքեր ապրում են Հոլիվուդում եւ ունեն սրտաձեւ լողավազաններ»:

«Ես միշտ կարծել եմ, որ ֆիլմերում Շեքսպիրի կերպարը պետք է շատ լինի: Դա լավ հնարավորություն է, որ նրա կերպարի միջոցով արտահայտես այն բոլոր հատկանիշները, որոնք կան նրա հերոսների մեջ»:

«Նախկինում ես փորձում էի թաքնվել՝ գլխարկ էի դնում, կեղծ բեղեր, որպեսզի խուսափեի ուշադրությունից»:

«Ես երբեք երես չեմ թեքում իմ կարծիքից: Իմ կարծիքն ինձ հետ է կյանքիս բոլոր փուլերում»:

«Ինձ երբեք դուր չի եկել ճանաչումը… Հարցադրումները, հանրային լինելը ինձ մոտ միշտ փախչելու ցանկություն են առաջացրել»:

«Ամեն դեպքում, ինձ համար ֆիլմում նկարահանվելը զվարճալի չէ: Ստիպված ես լինում առավոտյան շատ վաղ արթնանալ եւ հիմնական ժամանակդ ծախսել սպասելու վրա»:

Լուսանկարները՝ Justin Bishop, Nicolas Guerin



© NEWS.am STYLE