«Իմանալով, որ այս օրերին սահմանում լարվածություն է, ես որոշեցի լինել զինվորի կողքին». Սիլվա Հակոբյան

16:23   25 ապրիլի, 2018

Սիլվա Հակոբյանը պարզաբանել է, թե ինչու չի սատարում կամ մասնակցում քաղաքացիական անհնազանդության ցույցերին: Իր Instagram-ում երգչուհին նոր գրառում է արել՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Շատերին է հետաքրքրում՝ ո՞ւր է Սիլվա Հակոբյանը!


Իմանալով, որ այս օրերին սահմանում լարվածություն է տիրում, ես որոշեցի լինել իմ Զինվորի կողքին, փոխանցելով նրանց իմ ու հայրենակիցներիս մարտական ոգին, քանի որ նրանք առավել քան երբևէ ունեին դրա կարիքը !
Հայրենիքը սկսվում է սահմանից, ապագան էլ կախված է 
Զինվորի ամուր բազկից:

Խաղաղություն Հայաստան Աշխահիս և անփորձանք ծառայություն իմ Զինվորին...»:



© NEWS.am STYLE