Լուիզա Ներսիսյան. «Թանկարժեք իշխանություն, թողեք հանգիստ շնչենք»

19:22   25 ապրիլի, 2018

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանn Instagram-ի իր էջի story հավելվածում գրառում է կատարել, որտեղ դիմել է իշխանությանը: Դերասանուհին գրել է. «Թանկարժեք իշխանություն, թողեք հանգիստ շնչենք, հետո դուք եք շնորհակալ լինելու էս երիտասարդներին լուսավոր ու պայծառ ապագայի համար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովհաննես Ազոյանը, ով այս օրերին ակտիվ մասնակցում է ցույցերին, կոչ էր արել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին սթափվել:

Հայտնի դերասանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Պարոն Կարապետյան… սթափվեք… դուք չեք պատկերացնում, թե ինչքան համախմբված ենք մենք ու չեք պատկերացնում, թե ինչ սխալ ճանապարհ եք Դուք ընտրել… հետո ուշ կլինի…»:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը երեկ չեղարկել է բանակցությունները Նիկոլ Փաշինյանի հետ:

 



© NEWS.am STYLE