Նորայր Եղյանն ու Էլեն Ասատրյանը միացել են «ՀՀԿ հաջող» ավտոերթին (տեսանյութ)

21:16   25 ապրիլի, 2018

Երիտասարդ դերասաններ Նորայր Եղյանն ու Էլեն Ասատրյանն այսօր մասնակցել են «ՀՀԿ հաջող» ավտոերթին:

Դերասանուհի Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջում, դերասան Նորայր Եղյանն էլ Instagram-ի իր էջում տեսանյութեր են հրապարակել: Սերիալային դերասանները իրենց տեղադրած տեսանյութերում եռագույնով փաթաթված և ծածանելով ցույց են տալիս, թե ինչպես են մասնակցում ավտոերթին:

A post shared by Ellen Asatryan (@ellenasatryan) on

Էլենն իր հրապարակմանը կից մեկնաբանության հատվածում տեղադրել է եռագույնը և սիրտ խորհրդանիշը: Իսկ Նորայրն իր տեսանյութին կից մեկնաբանություն չի թողել:

A post shared by Norayr Yeghyan (@norayryeghyan) on

Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքացիական անհնազանդության շարժման ակտիվ անդամ դերասան Սոս Ջանիբեկյանը եւս միացել էր ցուցարարներին: Իր Instagram-ում դերասանը քայլերթից մի կադր էր հրապարակել եւ գրել.

«Ջահելություն, ես ձեր կյանքին մեռնեմ»:

 

 



© NEWS.am STYLE