Արամոն ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ

20:37   25 ապրիլի, 2018

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ բեմ բարձրացան երգիչ Արամոն և նրա կինը՝ երգչուհի Էմմա Պետրոսյանը:

Արամոն իր ելույթի ժամանակ ասաց. «Սիրելի ժողովուրդ ջան, երիտասարդներ ջան, այս բոլոր օրերի ընթացքում իմ ընտանիքի հետ միասին մտածում էի և ապրում էի հույսով, որ 1988թ.-ի շարժումը ճիշտ էր, որ 1988թ.-ի անկախությունը ճիշտ էր, որովհետև միասնական էր: Իմ սիրելի երիտասարդներ, ժողովուրդ ջան, դուք կրկին ապացուցեցիք, որ դուք մեր լեռների կանչն եք, մեր հայրերի ուժը, որը ստեղծում է մեր հաղթանակը: Հպարտ ենք, որ ունենք ձեզ և շնորհակալ եմ, որ կարողացաք արթնացնել այն սարերի ձայնը, որը լուռ էր, այն զանգերը, որոնք ղողանջում են մեր ապագայի համար: Այս գարունը, որը հիմա մերն է, այն հայրենիքը, որ կոչվում է Հայաստան: Ես սիրում եմ Ձեզ»:



© NEWS.am STYLE