Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է Մարիաննա Հարությունյանի գլխազարդով (ֆոտո)

12:03   26 ապրիլի, 2018

Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է ԱՄՆ-ում հայտնի զարդերի դիզայներ Մարիաննա Հարությունյանի գլխազարդով:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որով հայտնել է իր նոր սինգլի թողարկման մասին:

Վերջերս Մարիաննայի զարդերը Coachella-ում Բեյոնսեի ելույթներից մեկի ժամանակ կրել են փոփի թագուհու պարողները:

Իսկ ավելի վաղ Քելի Օզբորնը Մարիաննա Հարությունյանի հեղինակած զարդով հայտնվել էր BWATT ամսագրի շապիկին:



© NEWS.am STYLE