Ռոբ Քարդաշյանի 1.5 տարեկան դուստրը՝ վարդագույն վարսերով

14:25   26 ապրիլի, 2018

Քիմ Քարդաշյանի եղբայրը՝ Ռոբը, ու նրա նախկին ընկերուհին՝ Բլեք Չայնան դուստր ունեն՝ Դրիմ Ռենե անունով, որն արդեն մեկուկես տարեկան է։ Նախկին սիրեցյալներն այլևս չեն վիճում երեխայի խնամակալության համար, ժամանակի մեծ մասը դստերը Ռոբն է խնամում, իսկ հանգստյան օրերը Դրիմը մոր հետ է անցկացնում։

Ճիշտ է՝ Ռոբ Քարդաշյանը մշտապես փորձում է Լոս Անջելեսի սոցիալական ծառայությունների միջոցով ճնշում գործադրել Չայնայի վրա ու նրան զրկել խնամակալությունից՝ նշելով այն փաստը, որ Բլեքը իր սիրեկաններին տուն է բերում դստեր ներկայությամբ։

Եվ ոչ իզուր: Չայնան իր Instagram-ում որոշել է բաժանորդներին ուրախացնել դստեր նոր լուսանկարով, որը վարդագույն կեղծամով է.

«Իմ գեղեցիկ դուստրը»,- մակագրել է լուսանկարը պարուհին։

 



© NEWS.am STYLE