Չենինգ Տատումը նշում է 38-ամյակը. նրա մասնակցությամբ 5 ամենահետաքրքիր ֆիլմերը

17:03   26 ապրիլի, 2018

Հոլիվուդի ամենահմայիչ աստղերից մեկը՝ Չենինգ Տատումն, այսօր՝ ապրիլի 26-ին, նշում է ծննդյան 38-ամյակը:

Առաջին անգամ ֆիլմասերները Չենինգի տաղանդը գնահատելու առիթ ունեցան 2005 թ-ին, երբ դերասանը նկարահանվեց «Մարզիչ Քարտերը» ֆիլմում: Սակայն Տատումին առավել մեծ ճանաչում բերեց «Քայլ առաջ» ֆիլմը:

Մեդիայում հաճախ քննարկվում է նաեւ դերասանի անձնական կյանքը: Տատումն ու դերասանուհի Ջեննա Դյուանը մինչ վերջերս Հոլիվուդի ամենաերջանիկ զույգերից էին համարվում: Դերասանները հանդիպել են «Քայլ առաջ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 2009 թ-ին զույգն ամուսնացել է: Նրանց դուստրը ծնվել է 2013 թ-ին: Սակայն 9 տարվա համատեղ կյանքից հետո օրերս ամուսինները հայտարարեցին, որ բաժանվում են:

Ինչեւէ, այսօր վերհիշել ենք հմայիչ դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել:

«Սուպեր Մայք»/Magic Mike

«Քայլ առաջ»/Step Up

«Սիրելի Ջոն»/Dear John

«Երդում»/The Vow

«Նա տղամարդ է»/She's the Man 

Լուսանկարը՝ Jon Kopaloff

                                     



© NEWS.am STYLE