Կոնչիտա Վուրսթը որոշել է կրկին տղամարդ դառնալ

18:31   26 ապրիլի, 2018

«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հաղթող ավստրիացի երգիչ՝ Թոմաս Նոյվիրթը, որն առավել հայտնի է, որպես Կոնչիտա Վուրսթ, երկու շաբաթ առաջ իր  Instagram-ում հայտնել էր, որ ՄԻԱՎ վարակակիր է:

Independent-ի հետ հարցազրույցում երգիչը պատմել է, որ որոշել է կրկին տղամարդ դառնալ: Նա ցանկանում է հրաժարվել կին լինելուց:

«Անկեղծ ասած, ես հոգնել եմ այդ կերպարից: Վերջին տասը տարիների ընթացքում ես բացահայտեցի իմ «ես»-ի կանացի մասը, այն բանից հետո, երբ ես դարձա դրեգ արտիստ: Ինձ այնքան էր դուր եկել «Եվրատեսիլ»-ը, որ հետևեցի դրան և հասկացա, որ Կոնչիտան մեծ պոտենցիալ ունի ու կարող է զարգանալ տարբեր ուղղություններով: Ես բեմ բարձրացա, որպես դիվա՝ ոսկեգույն զգեստով, իսկ այժմ, ես երիտասարդ եմ՝ սպորտային կոշիկներով», - ասել է Թոմաս Նոյվիրթը:

Երգիչը խոստովանել է, որ հիմա իրեն օրգանապես ավելի շատ զգում է տղամարդու կերպարում, որն ավելի մոտ է իր ներաշխարհին, ինչպես նաև հաճույք է վայելում, որ իրեն դադարել են ճանաչել փողոցում:

 



© NEWS.am STYLE