Սարգիս Գրիգորյանն անդրադարձել է Գարիկ Մարտիրոսյանի Synergy Insight Forum-ի ելույթին (տեսանյութ)

20:28   26 ապրիլի, 2018

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հապարակել: Տեղադրված տեսանյութը երեկ՝ Գարիկ Մարտիրոսյանի Synergy Insight Forum-ի ելույթից հատված է: Սարգիս Գրիգորյանն իր հրապարակած տեսանյութին կից գրել է. «Մեծատառով մարդ»:

A post shared by SARGIS GRIGORYAN (@sargisgrigoryan_official) on

Հիշեցնենք, որ Գարիկ Մարտիրոսյանը Մոսկվայում անցկացվող՝ Synergy Insight Forum 2018-ի ժամանակ իր ելույթի սկզբում անդրադարձել է Հայաստանում կատարվող իրադարձություններին: Հայ շոումենի կինը Գարիկի ելույթի այդ հատվածը հրապարակել էր իր Instagram-ում.

«Ես հուզված եմ, էմոցիոնալ առումով պատրաստ չեմ ելույթին: Այն ծրագրվել էր դեռ մեկ տարի առաջ, այդ պատճառով չէի կարող հրաժարավել, սակայն իմ կյանք խառնվեցին իրադարձությունները իմ հայրենիքում՝ Հայաստանում, որտեղ ժողովրդական ցույցեր են ընթանում: Ուզում եմ ասել, որ սիրտս եւ մտքերս այնտեղ են՝ Երեւանում: Ես սատարում եմ իմ ազգի խաղաղ մղումը դեպի երջանկություն, ժողովուրդն իրավունք ունի երջանիկ ապրելու: Ամբողջությամբ սատարում եմ, սատարել եմ եւ կսատարեմ նրանց ցանկացած պարագայում: Ժողովուրդը չի կարող սխալ լինել»,- ասել է հայտնի երգիծաբանը:

 

 

 



© NEWS.am STYLE