Արսեն Գրիգորյան. «ՀՀԿ, հայ ազգից հեռու»

23:50   26 ապրիլի, 2018

Երգիչ Արսեն Գրիգորյանն իր Facebook-յան էջում նոր գրառումներ է կատարել: Երգչի գրառումներն ուղղված են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և նրա ՀՀԿ-ական ընկերներին: Արսեն Գրիգորյանը գրել է. «Ինչքան ՀՀԿ-ական ընկերներ կան իմ Facebook-յան էջում, խնդրում եմ գոնե մինչև այս շարժման վերջ էնպես արեք իմ էջում չտեսնեմ ձեր գրառումները, անկեղծ հոգնեցի»:

Այս գրառմանը հանջորդել է նրա հրապարակած հետևյալ գրառումը. «ՀՀԿ օդ կուսակցություն, հայ ազգից հեռու, տեսեք ուր կարող եք լինել»:

Նշենք, որ Արսեն Գրիգորյանը ակտիվ է սոցցանցերի իր էջերում և պարբերաբար գրառումներ է կատարում:



© NEWS.am STYLE