VARDA-ն համեմատել է իր ու Եվա Ռիվասի հասակները

11:02   27 ապրիլի, 2018

VARDA-ն համեմատել է իր ու Եվա Ռիվասի հասակները։ Պարուհին իր Instagram -ում հրապարակել է լուսանկար, որտեղ նա երգչուհուն կողքին է կանգնած։

«Իսկ ի՞նչ անեն այն աղջիկները, որոնք ամաչում են իրենց բարձր հասակից։ Օրինակ վերցնեն այս երկարաոտն գեղեցկուհի Եվա Ռիվասից։ Ինձ թվում է՝ նա ամենաբարձրակրունկ կոշիկներն է հագնում, բոլորովին չամաչելով, նույնիսկ հիանալով նրանից, որ ինքը «գաճաճների» երկրում է գտնվում։ Ամեն ինչ գլխի մեջ է, հիմա ձեզ մի պատմություն կպատմեմ։ Հիշում եմ, մենք մի անգամ համադասարանցուս հետ զբոսնում էինք այգում, այդ ժամանակ ես ու ընկերուհիս  ձգտում էինք նույն ձևի հագնվել ու շպարվել․․․ Իհարկե, մենք ուշադրություն էինք գրավում, մարդիկ շրջվում էին ու մեզ նայում, դա նկատելով՝ ես ուղղում էի ուսերս, քիթս ցցում ու հիանում այն մտքից, թե ինչ գեղեցիկ ենք մենք․․․ Մինչդեռ իմ ընկերուհու արձագանքը բոլորովին այլ էր՝ նա շրջվում էր ու ասում մարդկանց. «Ինչո՞ւ ես նայում»։ Եթե դուք քայլում եք հպարտ կեցվածքով՝ գլուխներդ վեր պահած, դուք էտալոն եք, բայց եթե ձեր մեջքը կորացած է՝ դուք  բարդույթ եք։ Ինքներդ որոշեք։

P.S. Իմ հասակը 164 սմ է։ Եկեք կռահենց Եվայի հասակը»։

 



© NEWS.am STYLE