«Թավշյա հեղափոխականներով». Շպռոտը՝ Հանրապետության հրապարակում (ֆոտո)

11:31   27 ապրիլի, 2018

Շպռոտը Հանրապետության հրապարակից լուսանկար է հրապարակել իր Instagram-ում: 38-ամյա երգչուհին երեկ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակցիների կազմակերպած հանրահավաքին:

Լուսանկարին կից Շպռոտը գրել է.

«Թավշյա հեղափոխականներով»:

Հիշեցնենք, որ երեկ Շպռոտը Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել՝ ցույցերին միանալու: Երգչուհին Երեւանից՝ Նորքի 7-րդ զանգվածից, որտեղ բնակվում է իր ընտանիքը, տեսանյութ էր հրապարակել Instagram-ում -ում՝ գրելով.

«Ժողովուրդ, այսօր որտեղ ենք հավաքվում եւ քանիսին»:



© NEWS.am STYLE